«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Մենք ենք ու Ֆրանսիան, մեկ էլ՝ Ավստրիան»

«Մենք ենք ու Ֆրանսիան, մեկ էլ՝ Ավստրիան»
26.05.2024 | 08:12

Արևմուտքի գործակալները եթեր բաց չեն թողնում հայաստանցիներին համոզելու, որ մեզ փրկելու է Ֆրանսիան, որ Ֆրանսիան թույլ չի տա Ադրբեջանին, Թուրքիային, անգամ Ռուսաստանին անել այս կամ այն քայլը։

Հայաստանցիների մի զգալի մասն էլ «կայֆոտում» է, որ հեսա-հեսա Ֆրանսիան իրեն փրկելու է։ Դե, մարդիկ հավես չունեն գոնե համացանցային բաց աղբյուրներից տեղեկանալ, թե Ֆրանսիան ի՞նչ երկիր է, արդյո՞ք կարող է նման երաշխիքներ տալ Հայաստանին։

Որպեսզի շատ գլուխներդ չտանեմ, մի փաստ միայն հրապարակեմ։ Ֆրանսիան օրեր առաջ հայտարարել է, որ հատուկ ֆրանսիական համայնք համարվող Նոր Կալեդոնիայում Ադրբեջանը աջակցում է անջատողական ուժերին և ցանկանում է այն պոկել Ֆրանսիայից։ Կրկնեմ՝ ըստ Ֆրանսիայի, Ադրբեջանը իրենցից 18 հազար քկմ տարածք է ուզում պոկել։ Այ, էս Ֆրանսիան է, ըստ Արևմուտքի գործակալների, երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը։

Հ․Գ, Խեղճ հայաստանցիների մի զգալի հատվածն ի՞նչ անի։ Ֆրանսիայի մասին իր պատկերացումները այնտեղ սուպերմարկետ ու խանութ թալանող բարեկաների ու էստեղի գրանտակերների միջոցով են ձևավորվել։ Իր համար «մենք ենք ու Ֆրանսիան, մեկ էլ՝ Ավստրիան»։

Բորիս Մուրազի

Դիտվել է՝ 758

Մեկնաբանություններ